Ղրիմի ղեկավարությունը հաղորդել Է, որ սիմֆերոպոլցի հրաձիգը ձերբակալված Է
Նմանատիպ
Նախնական տեղեկատվության համաձայն՝ Արեւմտյան Ուկրաինայի 17-ամյա մի բնակիչ Է ձերբակալվել մարտի 19-ին Սիմֆերոպոլում հրաձգության համար, որի հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին հայտնել Է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ունենք հրաձիգի ձերբակալման մասին նախնական տեղեկատվություն: Նա Արեւմտյան Ուկրաինայի 17-ամյա բնակիչ Է»,- մարտի 20-ին «Ինտերֆաքս»-ին ասել Է Տեմիրգալիեւը:
Նրա խոսքով՝ քննիչները պարզում են՝ ձերբակալված պատանին ունեցել Է արդյոք գործակիցներ, ինչպես նաեւ հանցագործության այլ հանգամանքներ:
Ավելի վաղ «Ղրիմինֆորմ» գործակալությունը հաղորդել Է, որ Սիմֆերոպոլում մարտի 18-ին երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ տուժել դիպուկահարի կրակոցներից: Ղրիմի ՆԳ նախարարությունը ճշտել է, որ զոհվել են ինքնապաշտպանության ուժերի մի մարտիկ եւ ուկրաինական զորամասի մի զինծառայող: Վիրավորվել են նաեւ ինքնապաշտպանության ուժերի մի ներկայացուցիչ ու մի զինծառայող:
«Նախնական տվյալներով՝ կրակոցները կատարվել են նույն վայրից երկու ուղղությամբ: Անհայտ անձը զորամասի անմիջական մերձակայքում գտնվող կիսակառույց շենքի պատուհանից կրակել է ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչների վրա, որոնք ստուգում էին այդ շենքում զինված մարդկանց ներկայության մասին ազդանշանը, եւ հարեւանությամբ տեղաբաշխված ուկրաինական զորամասի ուղղությամբ»,- նշվում է մամուլի տեղեկագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում