Էրդողանը «արմատախիլ» է անում «Twitter»-ը Թուրքիայում
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է երկրի տարածքում արգելափակել Twitter–ի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է
Hurriyet-ը:
«Մենք արդեն ունենք դատարանի թույլատվությունը: Շուտով արմատախիլ ենք անելու Twitter-ը Թուրքիայում»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում թուրքական պարբերականը:
Էրդողանի խոսքերով, Անկարան չի մտահոգվում թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների կապակցությամբ միջազգային հանրության արձագանքի համար:
«Բոլորը Թուրքական հանրապետության ուժի ականատեսները կլինեն»,-ընգծել է Էրդողանը:
Ավելի վաղ՝ մարտ ամսին, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում կարող են արգելափակվել YouTube և Facebook սոցիալական ցանցերը:
« Այս ոլորտում կան մի շարք այլ փոփոխություններ, որոնք կիրականցենք ՏԻՄ ընտրությւոններից հետո: Այն իր մեջ ներառում է նաև Youtube և Facebook սոցիալական ցանցերի հասանելիության արգելափակումը», —ընգծել է Էրդողանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում