Սարկոզին չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն
Նմանատիպ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հեռախոսի գաղտնալսման աղմկահարույց սկանդալի կապակցությամբ հանդես է եկել դիմումով: Figaro թերթը հրապարակել Է ծավալուն ուղերձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտ ամսվա սկզբին հասարակայնության սեփականությունն Է դարձել այն տեղեկատվությունը, որ քննիչները գաղտնալսել են նախկին նախագահի եւ նրա փաստաբան Տիերի Էրզոգի խոսակցությունները: Դա արվել Է Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական արշավի ֆինանսավորման կոռուպցիոն բաղադրիչի հետաքննության շրջանակներում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ նախկին նախագահն իբր ազդդեցություն Է գործել հետաքննության ընթացքի վրա՝ հասնելով գործի վարույթի փակման: Սարկոզին մերժում Է այդ մեղադրանքները եւ պահանջում Է անցկացնել գործի բոլոր հանգամանքների թափանցիկ հետաքննություն:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հանրապետության նախկին ղեկավարն առաջին անգամ պաշտոնապես պատասխանել Է իր քաղաքական ապագայի եւ 2017 թվականի նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման հնարավորության վերաբերյալ հարցին: «Ես այսօր նվազագույն իսկ ցանկություն չունեմ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին»,- հայտնել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում