ԵՄ-ը Թուրքայից պահանջել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
21/03/2014 12:25
Նմանատիպ
Եվրամիությունը Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ հայտարարած պատժամիջոցներին պահանջել է միանալ Թուրքիայի եւ Սերբիայի նման թեկնածու երկրներին եւս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ռուսաստանցի 21 պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնելուն զուգահեռ, ԵՄ-ն արգելել է Եվրոպական միության անդամ երկրներ այդ անձանց մուտքը եւս: ԵՄ-ն Ռուսաստանի 21 պետական պաշտոնյաների անուններով փաստաթուղթն ուղարկել է ԵՄ անդամ եւ թեկնածու երկրներին:
Փաստաթղթում ասվում է, որ անհրաժեշտ է սառեցնել հիշատակված 21 անձանց բանկային հաշիվները, արգելել նրանց մուտքը երկիր, սառեցված բանկային հաշիվները փոխանցել Ուկրաինայի պետական բյուջե:
Հետևեք մեզ նաև Telegram-ում