Թուրքիայի տարածքից զինյալները հարձակվել են Քեսապի վրա
21/03/2014 14:20
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսապ գյուղաքաղաքի վրա մարտի 21-ին հարձակում է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ալ Մայադին կայքը, հարձակումը Քեսապի վրա սկսվել է Թուրքիայի սահմանային երեք կողմերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրակ անացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:
Սիրիական բանակը օդային հարձակում է սկսել զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Այժմ Քեսապում մարտերը շարունակվում են:
Մինչև 1947 թ. ներգաղթը Քեսապի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ 1947 -ից հետո Քեսապի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսապցիների’ Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում