Ստամբուլի դատախազությունը բացահայտել է Էրդողանի սուտը
Նմանատիպ
Ստամբուլի հանրապետական դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ’ կապված Թուրքիայում Twitter սոցիալական ցանցի արգելափակման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն հայտնել է, որ դատարանը արգելափակելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել:
«Մենք նման որոշում չենք կայացրել: Դա վարչական որոշում է: Մենք’ որպես Ստամբուլի հանրապետական դատախազություն, այսպիսի որոշում չենք կայացրել»,- ասել է Սալիհօղլուն:
Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում