ՌԴ Դաշնության խորհուրդը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը պալատի մարտի 21-ի արտահերթ նիստում հայտարարություն Է ընդունել ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Փաստաթղթում սենատորներն ընդգծում են, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության կողմից ՌԴ-ի առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելը քաղաքական շանտաժի աննախադեպ գործողություն Է, անկախ արտաքին քաղաքականություն վարելու համար Ռուսաստանին պատժելու փորձ»:
«Մենք պատրաստ ենք այն բանին, որ Դաշնության խորհրդի ողջ կազմը, բոլոր սենատորներն ընդգրկվեն այդ պատժամիջոցների ցուցակում»,-հայտարարել Է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, պարզաբանելով, որ հենց դրանում Է պալատի կողմից ընդունված հայտարարության իմաստը:
Մինչդեռ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել Է, որ Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից եւ Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանելուց:
«Ինչ վերաբերում Է առաջինին՝ ամերիկյան պատժամիջոցներին, եւ ինչ վերաբերում Է երկրորդին՝ Ուկրաինայի կողմից այցագրային ռեժիմ սահմանելուն, կարծում եմ՝ մենք պետք Է առայժմ ձեռնպահ մնանք պատասխան քայլերից»,-ընդգծել Է Պուտինը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, մարտի 21-ին Դաշնության խորհուրդը միաձայն վավերացրել Է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու եւ ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագիրը:
Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի բոլոր 155 անդամները, որոնք ներկա են եղել նիստին:
Պայմանագիրը մարտի 18-ին Կրեմլում ստորագրվել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովի եւ Սեւաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալիի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում