Պուտինը ստորագրել է Ղրիմի միացման վերաբերյալ օրենքը
21/03/2014 16:38
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով վավերացնում է Ղրիմի և Սևաստապոլի ՌԴ-ին միանալու համաձայնգիրը, ինչպես նաև ՌԴ-ի կազմ նոր սուբյեկտներ մտնելու և անցումային փուլում այդ սուբեյկտների ինտեգրման վերաբերյալ սահամանադրական օրենքը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Փաստաթղթերի ստորագրությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան պալատում, Պետական Դումայի և Դաշնային խորհրդից հարվիրված հյուրերի ներկայությամբ: Մասնավորապես ՝Կրեմլ էին հրավիրվել Դաշնայի խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև Պետդումայի տարբեր ֆրակցիաների նախագահները և առաջնորդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում