Ուկրաինան Հայաստանից հստակ դիրքորոշում է պահանջում Ղրիմի հարցում

Ուկրաինայի ԱԳՆ-ն բացասական հետևանքներ է կանխատեսում Հայաստանի հետ հարաբերություններում, եթե վերջինս ճանաչի Ղրիմի հանրաքվեն:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին: Այս մասին հաղորդում է «Украинские новости»-ին:
Նրա խոսքերով, Ուկրաինանան անհանգստացած է այն ուղերձներով, որոնք գալիս են հայկական կողմին:

Լուբկիվսկին տեղեկացրել է, որ ուրբաթ օրն արդեն երկրորդ անգամ է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրավիրվել ԱԳՆ և նրան ևս մեկ անգամ տեղեկացրել են Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի տեսակետը:

«Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի պաշտոնապես և հանրայնորեն մոտ ժամանակներս հայտարարի այն մասին, որ չի ճանաչում Ղրիմի անեքսիանԼ: Մենք նման պատասխան ենք ակնկալում: Իհարկե, ցավով ենք այդ մասին նշում, սակայն եթե հրապարկվի այնպիսի տեսակետ, որը մենք կորակենք ոչ բարեկամական, ապա այդ ամենը բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմանի հարաբերությունների վրա»,-նշել է Լուբկիվսկին:

Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ երկու երկրների հարաբերությունների վրա բացասական հետևանքները կլինեն միայն այն դեպքում, երբ պաշտոնապես հայտնի կդառնա հայկական կողմի տեսակետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում