Տիմոշենկոն ԵՄ-ի հետ ասոցացման քաղաքական մասի ստորագրումը գնահատել Է որպես «Մայդանի երկրորդ հաղթանակը»
Նմանատիպ
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին Է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կայացած ստորագրումը նշանակում Է, որ «Ուկրաինան վերադառնում Է եվրոպական ընտանիք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Այսօր ստորագրվել Է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Դա Մայդանի երկրորդ հաղթանակն Է»,-գրել Է Տիմոշենկոն Twitter սոցիալական ցանցի իր Էջում:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ինչպես հանրապետության, այնպես Էլ Եվրոպայի համար պատմական Է համարել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման պահը:
Փաստաթղթի ստորագրման նախօրյակին Ուկրաինայի վարչապետը հավաստել Է, որ Ուկրաինայի վերջնական նպատակը լիիրավ անդամակցությունն Է Եվրամիությանը:
Ինչպես արդեն հաղորդվել Է Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում մարտի 21-ին ստորագրվել Է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բլոկը: Փաստաթուղթն առաջինը ստորագրել են Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպյոյը եւ Ժոզե Մանուել Բառոզուն: Դրանից հետո համաձայնագիրն ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ այբբենական կարգով ԵՄ-ի 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները:
Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագիրը սկզբնապես պլանավորվում Էր կնքել «Արեւելյան գործընկերության»՝ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նշանակված գագաթնաժողովում: Սակայն դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախարարների կաբինետը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, կասեցրեց փաստաթուղթն ստորագրման նախապատրաստելու գործընթացը:
Այդ որոշումից հետո Ուկրաինայում սկսվեցին ընդդիմության զանգվածային ելույթները, որոնք վերաճեցին իրավակարգի ուժերի հետ կատաղի բախումների եւ հանգեցրին իշխանափոխության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում