Էրդողանը պատասխան կտա արածների համար. Իսրայելի նախկին արտգործնախարար
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պատասխան է տալու իր բոլոր արածների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ցիպի Լիվնին, ինչի վերաբերյալ տեսագրությունը մարտի 20-ին հայտնվել է համացանցում:
Լիվնիի ելույթի այս տեսագրությունը սոցիալական կայքերում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նա ասել է, որ Իսրայելի շրջակայքը լի է արմատականներով (մահմեդականներով) եւ տարածաշրջանում ավելանում են սեփական նպտականերն ու ճանապարհներն ընտրել ցանկացող կառավարիչները:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ եւ մնալ մեկուսացված վիճակում: Մենք չենք կարող ձեւավորել տարածաշրջանի ապագան, բայց կարող ենք ազդեցություն գործել այլ երկրների’ այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա», -ասել է նա:
Հետո նա հայտարարել է, որ Թուրքիան այլեւս դուրս է եկել Իսրայելի վերահսկողությունից եւ խոչընդոտներ է ստեղծում իրենց համար: Լիվնին ասել է, որ այդ բոլորի համար Էրդողանը պատասխան է տալու: Նախկին նախարարի արտահայտությունները դժգոհություն են առաջացրել Իսրայելի կառավարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում