Ուկրաինան չի կարող հրաժարվել ռուսական գազից.Յացենյուկ
22/03/2014 13:11
Նմանատիպ
Ուկրաինան ստիպված է Ռուսաստանից գազ գնել, եթե նույնիսկ ՌԴ-ն 1000 կմ խորանարդի դիմաց պահանջի 500 դոլար:Այս մասին տեղական հեռուստաալքիներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեր երկիրը էներգետիկ ոլորտում ամբողջությամբ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, ռուսական գազից մենք չենք կարող այս պահին հրաժարվել»,-մեկնաբանել է նա:
Մարտի 21-ին Յացենյուկը վերադրաձել է Բրյուսելից:
«Մենք շարունակումենք բանակցությունները, որպեսզի գազ ստանանք ԵՄ-ի անդամ երկրներից»,- օդանավակայանում հայտարարել է Յացենյուկը: Նրա կարծիքով, Եվրոպայից ստացվող գազը 150 դոլարով էժան կլինի ռուսականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում