Սահակաշվիլիին հարցաքննության են հրավիրել Վրաստանի գլխավոր դատախազություն
Նմանատիպ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հարցաքննության է հրավիրելվել է երկրի գլխավոր դատախազություն’ որպես մի քանի քրեական գործերով վկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն, այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազության խոսնակը’ նշելով, որ Սահակաշվիլին դատախազություն պետք է ներկայանա մարտի 27-ին: Նա խկին նախագահը հրավիրվել է 2006 թվականին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածների ներման հետ կապված հարցով:
Տվյալ գործով չորս դատապարտյալներին 2008 թվականին ներում էր շնորհել այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Միխայիլ Սահակաշվիլին:
Խոսնակը նշել է նաեւ, որ Սահակաշվիլիին հարցաքննելու անհրաժեշտություն է առաջացել նաեւ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով, ինչպես նաեւ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի հանդեպ անօրինական գործողությունների հետ կապված եւ այլ գործերով:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ բոլոր այս քրեական գործերի հետաքննություններըը վերջնական փուլում են եւ դատախազությունը կանգնած է Սահակաշվիլիին հարցաքննելու անհրաժեշտության առջեւ’ որպես այս բոլոր քրեական գործերի վկա:
Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 2004 թվականի հունվարին: Նա այս պաշտոնում մնացել է մինչեւ 2013 թվականի նոյեմբերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում