Բաքվում նախկին զինվորականը ինքնասպանության փորձ է կատարել
22/03/2014 15:17
Նմանատիպ
Ադրբեջաական բանակի 41-ամյա նախկին զինծառայող Ալի Ահմեդովը ինքնասպանության փորձ է կատարել Բաքվում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի առջեւ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA լրատվական գործակալությունը, հղում կատարելով Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանությանը, հայտնել է, որ Ալի Ահմեդովը Պն շենքի առջեւ հրապարակորեն կտրել է ձեռքերի երակները:
Նախնական տեղեկություններով’ նախկին զինծառայողը ներկայացել է ՊՆ եւ խնդրել ընդունել իրեն եւ այդ քայլին է դիմել մերժում ստանալուց հետո: Նախնական հետազոտության համաձայն’ նա տառապում է քաղցկեղով եւ նրան մասնագիտացված բուժում է անհրաժեշտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում