Ասոցիացման համաձայանգիրն ամբողջությամբ կկնքվի հունիս ամսին

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչը կարող է կնքվել արդեն հունիս ամսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ունիան-ը, հայտարարել է Ընդլայման և հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Տնտեսական մասը ամենագլխավորն է, սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում են արդար և ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, որը կկայանա մայիս ամսին:Եվ մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո կգտնվենք լավագույն քաղաքական իրավիճակում, որպեսզի ավարտենք պայմանագրի կնքման գործընթացը»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ նա տեղեկարցել է, որ մոտ ժամանակներս պլանավորում է այցելել Ուկրաինա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում