Ղրիմում սկսվում Է ռուսական ռուբլու պաշտոնական շրջանառությունը
Նմանատիպ
Ղրիմում մարտի 24-ին սկսվում Է ռուսական ռուբլու պաշտոնական շրջանառությունը: ՌԴ-ի ազգային արժույթի են փոխադրվում ցանկացած վճարումների բոլոր փոխհաշվարկները, եթե կողմերից մեկը Ռուսաստանի ռեզիդենտ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սիմֆերոպոլի առանձին հաստատություններ, այդ թվում՝ հյուրանոցներն ու ռեստորանները, արդեն սկսել են վճարման ընդունել ռուբլին՝ չսպասելով մարտի 24-ին: Ղրիմի խանութներում սկսել են հայտնվել կրկնակի գնացուցակներ, որտեղ արժեքը նշված Է ռուբլով եւ գրիվնայով, սակայն նման գնացուցակներ առայժմ սահմանված են հիմնականում 1000 գրիվնայից բարձր գնով ապրանքների համար:
ՌԴ-ին Ղրիմի միանալու օրենքի համաձայն՝ այս հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի տարածքում դրամական միավոր Է դառնում ռուսական ռուբլին: Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը թույլատրվում Է Ուկրաինայի ազգային դրամական միավորի՝ գրիվնայի շրջանառությունը, որով հաշվարկները կարելի կլինի կատարել կանխիկ եւ անկանխիկ ձեւերով: Այդ ժամկետից հետո ռուբլին տարածաշրջանում կդառնա միակ օրինական արժույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում