Էրդողանը սպառնում է Թուրքիայում փակել Facebook-ը
24/03/2014 13:18
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի հերթական հանրահավաքի ժամանակ սպառնացել է այս անգամ երկրում փակել Facebook-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Իր ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, որ եթե Facebook-ում չդադարեն «անբարոյականությունները», ապա «Թուրքիայի Հանրապետությունը դրա դեմը կառնի»:
Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոցիալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս, վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում