Թուրքիան կարմիր բերետավորներ է տեղակայել Սիրիայի սահմանին
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի հատուկ ծառայության հրամանատարությունը կարմիր բերետավորների ջոկատ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Դա արվել է այն բանից հետո, երբ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իրաքի եւ Լեւանտի (Դամասկոսի) իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Youtube-ում տեղադրված տեսանյութում սպառնացել էր «հողին հավասարեցնել» Հալեպի մոտակայքում 25 թուրք զինծառայողների կողմից պահպանվող Սուլեյման շահի դամբարան ը, եթե վերջիններս երեք օրվա ընթացքում չիջեցնեն թուրքական դրոշը դամբարանի վրայից եւ չհեռանան Սիրիայից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները տարածել են նախագահ Աբդուլլահ Գյուլի’ այդ առնչությամբ արած հայտարարությունն այն մասին, որ «ինչպես հայրենիքն է պահպանվում, այդ տարածքը եւս պետք է նման կերպ պահպանվի»:
Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1921 թ. ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն’ Սուլեյման շահի դամբարանի գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973-ին տեղափոխվել է հյուսիս’ թուրքական սահմանին մոտ վայր, որը պահպանվում է թուրքական զինվորների կողմից
Հետևեք մեզ նաև Telegram-ում