Ղրիմի բնակիչներին ՌԴ-ի անձնագրեր կտրվեն երեք ամսվա ընթացքում
24/03/2014 14:51
Նմանատիպ
Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայությունը հույս ունի երեք ամսվա ընթացքում ավարտել Ղրիմի բնակչության անձնագրավորումը:
«Դաշնային օրենքով միգրացիոն ծառայությանը կարգադրվում Է երեք ամսվա ընթացքում Ղրիմի բնակչությանն ապահովել անձնագրերով»,- մարտի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի ծառայության փոխղեկավար Սերգեյ Կալյուժնին, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ Ղրիմում ապրում Է ավելի քան 2 մլն մարդ, որոնց պետք Է տրվեն Ռուսաստանի անձնագրեր:
«Մենք այժմ ծավալում ենք տեխնիկան, ուղարկում մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք օպերատիվ կերպով զբաղվեն փաստաթղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել Է Կալյուժնին:
Նա ասել Է, որ Ղրիմում ազգային անձնագրեր տալու ժամկետը երեքից հինգ օր Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում