ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 24-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում