Ուկրաինայի ժողովուրդը չպետք Է ընտրություն կատարի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ. Օբամա
Նմանատիպ
Ուկրաինայի իրադրությունը չի դիտարկում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության լույսի ներքո եւ հանդես Է գալիս այն բանի օգտին, որ այդ երկիրը լավ հարաբերություններ ունենա թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 24-ին հայտարարել Է նիդեռլանդական Volkskrant թերթում հրապարակված հարցազրույցում:
«Միացյալ Նահանգները Եվրոպան չի դիտում որպես մարտադաշտ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,- ասել Է Օբաման: «Մենք նաեւ Ուկրաինայի իրադրությունը չենք դիտարկում որպես զրոյական արդյունքով խաղ (այսինքն՝ երբ մեկի հաղթանակը վերածվում Է մյուսի պարտության)»,- նշել Է նախագահը: «Այս մտածողությունը պետք Է վերանար «սառը պատերազմի» հետ մեկտեղ,- նշել Է նա:
«Ուկրաինացի ժողովուրդը չպետք Է ընտրություն կատարի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Ընդհակառակը, կարեւոր Է, որ Ուկրաինան լավ հարաբերություններ պահպանի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ,- հայտարարել Է Օբաման:- Ինչպես ես արդեն ասել եմ, Ուկրաինայի ապագան պետք Է որոշի ուկրանացի ժողովուրդն ինքը»:
ԱՄՆ-ի նախագահն այն կարծիքին Է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «բացարձակապես անընդունելի են»: «Կարեւոր Է՝ Ռուսաստանը հասկանա, որ միջազգային հանրակցությունը չի ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը»,- ասել Է Օբաման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում