Վրաստանը թմրանյութերի փոխադրամիջանցք է. ԱՄՆ պետդեպարտամենտ
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել Է հաշվետվություն 2014 թվականին թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարության մասին: Ինչպես ասված Է զեկույցում, Վրաստանը տարանցիկ միջանցք Է այլ երկրներում արտադրված թմրանյութերի համար:Փաստվում է, որ վրաստանցի իրավապահները չեն վերահսկում իրադրությունը Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, տեղեկացնում Է Apsny.ge կայքը:
«Վրաստանում նաև գոյություն ունի ներքին թմրանյութերի հիմնախնդիրը: Ժողովրդականություն են վայելում տեղական արտադրության «Ամֆիտամին» տիպի խթանիչները (որը հայտնի Է «Ջեֆ» և «Վինտ» անվանումներով) և տեղական արտադրության «Դեզոմորֆինը» (որը հայտնի Է «Կոկորդիլոս» անվանմամբ): Մյուս թմրադեղերի հետ մեկտեղ շուկայում մատչելի են հերոինը, մետադոնը և մարիխուանան»,- ասված Է հաշվետվության մեջ:
«Վրաստանի իշխանություններն առայժմ չեն մշակել տնային պայմաններում պատրաստված խթանիչների և ափիոնի ալկալոիդների աճող սպառման դեմ պայքարի համապարփակ մեխաիզմ»,- նշված Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում