Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի
Նմանատիպ
Վրացական «Եվրասիական ընտրություն» հասարակական կազմակերպության շուրջ երկու տասնյակ անդամներ մարտի 24-ին ոստիկանության պահպանության ներքո Թբիլիսիի կենտրոնում անցկացրել են ակցիա ի պաշտպանություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման դեմ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման մասին վավերագրական ֆիլմի կոլեկտիվ դիտումից և Ղրիմում Ռուսաստանի գործողությունների պաշտպանության մասին հայտարարություններից հետո Կինոյի տնից դուրս գալիս ակցիայի մասնակիցները ենթարկվել են հասարակայնությունը և ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ անձանց հարձակման:
Ոստիկանները բախումները դադարեցնելու համար շրջապատել են «Եվրասիական ընտրության» անդամներին, որոնք Թբիլիսիի կենտրոնում հականատոյական պլակատները ձեռքներին անցել են Ռուսթավելիի պողոտայով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում