Twitter-ը հաղթում է Էրդողանին
Նմանատիպ
witter սոցիալական կայքի արգելումը Թուրքիայի տարածքում դեռևս չի օգնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ավելին, ավելացել է հետաքրքրությունը սոցիալական կայքի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական rbc.ru-ն, թուրքերը գտել են այլընտրանքային եղանակներ’ հաղթահարելու արգելքը։
«Չի բացառվում, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնք նշանակված են մարտի 30-ին, սոցիալական կայքերում կհայտնվեն վարկաբեկման թարմ օրինակներ, որոնք ստվեր կնետեն Թուրքիայի վարչապետի վրա»,- գրում է կայքը։
Բացի այդ, Twitter-ի արգելափակումը ընդլայնել է սոցիալական ցանցի տարածումը Թուրքիայում։ Տեղական վարկանիշավորող Somera ընկերության տվյալներով՝ Twitter-ի արգելափակման առաջին 36 ժամերի ընթացքում, թվիթերյան գրառումների թիվն աճել է 33 տոկոսով։ Մեկ րոպեի ընթացքում երկրի տարածքում կատարվել է 17 հազար գրառում։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայում պաշտոնապես արգելվեց Twitter սոցիալական կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում