Ուորլիքը կառուցողական երկխոսության հույսեր ունի
Նմանատիպ
Հայ-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում խաղաղության հաստատմանը: Ինչպես հաղորդում է Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, ապա մենք կարող ենք գտնել ճանապարհ դեպի տևական խաղաղություն»,-գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 24-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Համաձայնություն է ձեռք բերվել Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման մասին: «Հանդիպել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկման նպատակով նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Ժամկետները կհստակեցվեն»,-գրել էր Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ երկրների առաջնորդներ, Նիդերլանդների Հաագա քաղաքում մասնակցում են Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում