Ուկրաինայում «Աջ սեկտորի» ակտիվիստ է սպանվել

Ուկրաինայում սպանվել է «Աջ սեկտորի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն՝ Սաշկո Բելի մականունով:

Ինչպես տեղեկացնում է Ունիանը, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Գերագույն ռադայի պատգամավոր Ռադի Դոնինը: Նա նշել է, որ սպանությունը կայացել է Ռովնոյում:

Նա պատմել է, որ երկու մեքենաներ արգելափակել են Սաշկոյի մեքենան, նրան դուրս են հանել և տեղափոխել են իրենց մեքենայի մեջ: Այնուհետ նրան գցել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել և կրակել են սրտի վրա:

«Աջ սեկտորում»  հաստատում են իրենց ակտիվիստի սպանությունը: Ռովնենսկու ակտիվիստներից Յարոսլավ Գրանիտին փաստում է, որ սեփական աչքերով է տեսել դին:

Մուզիչկոն չեչենական պատերազմի տարիներին կռվել է չեչենական կողմից:Վերջերս Ռուսաստանում քրեական գործ են հարցուցել նրա դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում