Ուկրաինացի ակտիվիստին սպանել են ուկրաինացի ոստիկանները
Նմանատիպ
Այսօր հայտնի է դարձել, որ սպանվել է ուկրաինական ուլտրա նացիոնալիստ Ալեքսանդեր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշա Բելի մականունով: Ուկրաինական աղբյուրները հայտնել էին սպանության իրենց վարկածը, որը տարբերվում է ռուսական Ռիա Նովոստիի ներկայացրած տեսակետից:
Ուկրաինայի փոխոստիկանապետ Վլադիմիր Եվդոկիմովը լրատվամիջոցներին արդեն ներկայացրել է դեպքի մանրամասները:
«Այսօր գիշեր հատուկ օպերացիա է իրականացվել: Ռովնո գյուղում «Три карася» սրճարանի մերձակայքում հայտնաբերել են Մուզիկոյին և որոշում են կայացրել նրան ձերբակալել: Ոստիակնության կոչերին ի պատասխան՝ Բելին ցանկացել է դուրս գալ պատուհանից և կրակ է բացել՝վնասելով սպայի նախաբազուկը:Երկրորդ կրակոցով կպել է հենց այդ նույն սպայի ուսին: Դրանից հետո սպան կրակ է բացել Մուզիչկոյի ոտքերի ուղղությամբ: Այլ աշխատակիցները կրակել են օդ: Արդյունքում, փամփուշտերից մեկը կպել է Մուզիչկոյի ոտքերին:Վերջինս փորձել է ինքնասպան լինել: Երբ նրան գետնին են տապալել, վերջինս շարունակել է կրակել և արդեն վիրավոր է եղել: Կանչված բժիշկները հայտնել են Մուզիչկոյի մահվան մասին»,- Եվդոկիմովը նշել է իր ելույթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում