Թուրք-սիրիական հարաբերությունները կրկին լարվել են
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական ռազմական օդանավի ռմբահարումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները կրկին լարվել են: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, լարվածությունը հատկապես զգացնել է տալիս թուրք-սիրիական սահմանին: Երբ հայտարարվեց սիրիական ինքնաթիռների’ թուրքական սահմանին թռիչքներ իրականացնելու մասին, Թուրքիան սկսեց տասնյակներով տանկեր և զրահամեքենաներ կուտակել սահմանի երկայնքով: Հաղորդվում է, որ թուրք-սիրիական սահմանին ներկայում կան նաև զգալի թվով զինծառայողներ:
Մարտի 23-ին թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին’ Քեսաբի շրջակայքում հարվածել է սիրիական ռազմական ինքնաթիռի, որը վայր է ընկել: Թուրքական կողմը մեկնաբանել է կատարվածը իբրև Թուրքիայի օդային սահմանը խախտելու հետևանք: Սիրիայի ԱԳՆ-ն ևս հանդես է եկել հայտարարությամբ’ քննադատելով կատարվածը և որակելով այն որպես «արկածախնդրություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում