Ղրիմում սկսել են կենսաթոշակները վճարել ռուբլով
Նմանատիպ
Ղրիմի բնակիչները մարտի 25-ին սկսել են կենսաթոշակներ ստանալ ռուսական ռուբլով: Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ հանրապետության դրամական միավոր Է դառնում ռուբլին: Մարտի 24-ին Ղրիմում սկսվել Է ռուբլու և գրիվնայի միաժամանակյա շրջանառությունը: Ուկրաինական գրիվնան կարող Է Ղրիմում օգտագործվել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը:
Ղրիմի կենսաթոշակային հիմնադրամը մարտի 24-ի դրությամբ գրիվնայով վճարել Է մարտ ամսվա համար պլանավորված կենսաթոշակների ծավալի սոսկ 64,2 տոկոսը, նշել Է գերատեսչության պաշտոնական կայքը: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի խոսքով՝ այն կենսաթոշակների առաջին ծավալը, որը ղրիմցի կենսաթոշակառուները կստանան «Ղրիմփոստի» բաժանմունքների միջոցով, կազմում Է 300 միլիոն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում