Սիրիայում ադրբեջանցիների խմբավորում է ոչնչացվել
Նմանատիպ
Սիրիայում կառավարական զորքերի կողմից անցկացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներից կազմված ջոկատի 13 անդամներ: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az լրատվական կայքը՝ հղում կատարելով կրոնական ծայրահեղականների կայքերի ն:
Ըստ տեղեկությունների, Սիրիայի կառավարական զորքերի կողմից ծրագրված ծուղակում են հայտնվել ադրբեջանցի 25 մոջահեդներ, որոնցից կեսին հաջողվել է դուրս պրծնել: Նշվում է, որ միջադեպի ընթացքում զոհվել են նաև երկու թուրք մարտիկներ’ Աբու Իսմայիլը և Մուստաֆան’ Անկարայից:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մարտի 24-ին հայտնել էին, որ վերջին օրերին Սիրիայում կառավարական ուժերի դեմ Դերայի և Հալեպի ուղղությամբ մարտական գործողություններում ադրբեջանցի եւս 15 մոջահեդներ են ոչնչացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում