Քեսաբի մեծ մասն արդեն ազատագրվել է

Սիրիական պետական զորքերը Քեսաբի մեծ մասից դուրս են մղել զինյալներին: Ինչպես տեղեկացնում է Իտար Տասսը, Քեսաբից դեպի Լաթարքիա զգվող 65կմ-ոց հատվածում զորքերը փորձում են մաքրել տարածքները հակռակորդներից: Զինյալները շրջափակված են միգրացիոն ծառայության և հեռահաղորդակցության ընկերության գրասենյակների մոտ:

Սիրիայի ազգային բանակի ուժերն արդեն իսկ ոչնչացրել են 250 ահաբեկիչների, որոնք Սիրիա էին շարժվում Թուրքիայի կողմից:

Վերջին ծանր մարտերից հետո Սիրիայի դրոշը հայտնվել է Նասր լեռան գագաթին:

Ինչպես տեղեկացնում է Սուրիա Ալ էն լրատվական գործակալությունը, ներկայումս սիրիական զորքերի ենթակայության տակ են Թելետ Անբաբա և Թելետ-էս-Սախրա բարձունքները: Ազատագրվել է Բադրուսիան: Սամրայի և Նաբբա-էլ Մուրի սահմանամերձ շրջաններում դեռևս ինտենսիվ մարտեր են ընթանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում