Ղրիմցի կենսաթոշակառուները ռուսական կենսաթոշակների աժիոտաժային պահանջարկ են ստեղծել
Նմանատիպ
Սիմֆերոպոլում երկար հերթեր են գոյացել փոստի բաժամունքներում. մարտի 25-ին այստեղ սկսվել Է ռուբլով կենսաթոշակների վճարումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Առաջինը կենսաթոշակ կստանան այն քաղաքացիները, ովքեր սովորաբար այն ստանում են ամսի 17-ին եւ 18-ին. հենց Ղրիմի անկախության հանրաքվեի օրը՝ մարտի 16-ը, դարձավ այն վերջին օրը, երբ տեղացի կենսաթոշակառուների քարտերին փող փոխանցեցին Կիեւից: Իշխանությունները խոստանում են, որ փող կվճարեն բոլորին, իսկ ապրիլի 1-ից ընդհանրապես կենսաթոշակները կրկնապատիկ կբարձրացնեն՝ մինչեւ միջին ռուսաստանյան մակարդակ:
Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ հանրապետության դրամական միավոր Է դառնում ռուբլին: Մարտի 24-ին Ղրիմում սկսվել Է ռուբլու եւ գրիվնայի միաժամանակյա շրջանառությունը: Ուկրաինական գրիվնան կարող Է Ղրիմում օգտագործվել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը:
Ղրիմի կենսաթոշակային հիմնադրամը մարտի 24-ի դրությամբ գրիվնայով վճարել Է մարտ ամսվա համար պլանավորված կենսաթոշակների ծավալի սոսկ 64,2 տոկոսը, նշել Է գերատեսչության պաշտոնական կայքը: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւի խոսքով՝ այն կենսաթոշակների առաջին ծավալը, որը ղրիմցի կենսաթոշակառուները կստանան «Ղրիմփոստի» բաժանմունքների միջոցով, կազմում Է 300 միլիոն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում