Ուկրաինայի ՆԳ նախարարությունը ծառայողական հետաքննություն է անցկացնում Մուզիչկոյի գործով. Ավագով
Նմանատիպ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պատրաստ է հասարակական դիտորդներին թույլ տալ ծանոթանալու իրավապահների կողմից Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի է նաեւ որպես Սաշկո Բիլի, ձերբակալման ժամանակ զենքի կիրառման հետաքննության նյութերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտարարել է հանրապետության ՆԳ նախարար Արսեն Ավագովը:
«Հաշվի առնելով Ալեքսանդր Մուզիչկոյի ձերբակալման նպատակով ՆԳՆ-ի հատուկ գործողության հասարակական մեծ արձագանքը, որոշում է ընդունվել հրապարակել այն գիշերվա իրադարձությունների առավելագույն մանրամասն խրոնոլոգիան, բացի այդ առավելագույնս թափանցիկ դարձնել միլիցիայի աշխատակիցների կողմից զենքի կիրառման իրավաչափության ստուգման ծառայողական հետաքննության արդյունքները: Բացի այդ, ՆԳՆ-ն պատրաստ է այդ հետաքննության արդյունքների գնահատմանը մասնակից դարձնել հասարակայնության լիազոր ներկայացուցչին»,- ասել է նախարարը, հաղորդվում է ՆԳՆ-ի կ այքում:
Դրանում տեղեկատվություն է հրապարակված Մուզիչկոյի նկատմամբ քրեական վարույթի հետաքննության ընթացքի մասին:
Ավելի վաղ Ուկրաինայում «Աջ հատվածի» ներկայացուցիչը հրապարակել Է կազմակերպության հայտարարությունը, որը վրեժխնդրության սպառնալիք Է պարունակում ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի նկատմամբ Ալեքսանդր Մուզիչկոյի մահվան համար: Համապատասխան հայտարարությունը մամուլի ասուլիսում ընթերցել Է Ռովնոյի մարզում «Աջ հատվածի» համակարգող Ռոման Կովալը:
«Մենք վրեժ ենք լուծելու Արսեն Ավագովից մեր եղբոր մահվան համար: Սաշկո Բիլիի գնդակահարումը նախարարի պատվիրած սպանությունն Էր, նկատի առնելով այն, որ Մուզիչկոն որեւԷ քրեական գործի ծանուցագիր չԷր ստացել, եւ նրան ոչ մի տեղ չԷն կանչել»,-հայտարարել Է Կովալը:
Կուսակցությունում չեն հավատում ՆԳ նախարարությանի պաշտոնական վարկածին՝ այն որակելով «սուտ»: «ՉԷ որ Սաշկո Բիլիի ձեռքերը կապված Էին, եւ նա ֆիզիկապես չԷր կարող կրակել»,-ասված Է հայտարարության մեջ:
ՆԳ նախարարությունը մարտի 25-ին հայտարարել Է, որ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել Է Ռովնոյի մարզում զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողության ընթացքում:
Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը հայտնել Է, որ մարտի 9-ին Ալեքսանդր Մուզիչկոն կասկածյալ Է հայտարարվել, իսկ մարտի 12-ին նրա նկատմամբ հետախուզում Է հայտարարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում