ՄԻԵԴ-ը կրկին դատապարտել է Թուրքիային
26/03/2014 11:22
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային հերթական անգամ դատապարտել է իր քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը խախտելու համար: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել թուրքական պարբերականներից մեկի’ Ülkede Özgür Gündem-ի խմբագիր Հասան Բայարի ներկայացրած դիմումի հիման վրա:
Արդար դատավարությունը և խոսքի ազատությունը խախտելու հիմնավորմամբ եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է վճարել 37 հազար 200 եվրո տուգանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում