Ուզբեկստանն ընդգրկվեց ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտում
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 26-ին վավերացրել Է Ուզբեկստանի նկատմամբ ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի կիրառման արձանագրությունը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
Արձանագրությունն ստորագրվել Էր 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: 2013 թվականի դեկտեմբերի վերջին Ուզբեկստանը վավերացրել Է արձանագրությունը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը պարզաբանել Է, որ արձանագրությունը նպատակ ունի Ուզբեկստանին ավելի ակտիվորեն ներգրավել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության մեջ և միասնականացնել առևտրական ռեժիմները Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) և Ուզբկստանի միջև: Նախարարության գնահատմամբ՝ արձանագրությունը կնպաստի ԱՊՀ-ի ներսում ազատ առևտրի համակարգի միասնականացմանը և Ռուսաստանի ու Ուզբեկստանի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում