Լաթաքիայի հյուսիսում շարունակվում են թեժ բախումները
Նմանատիպ
Սիրիական բանակը հարձակվել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող «45-րդ կետի» վրա, և տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները կորուստներ են կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, սպանվել են 12 զինյալներ: Բանակը հարված է հասցրել նաև Լաթաքիայի Ջաբալ Նասր շրջանում գտնվող զինյալները ուղղությամբ՝ պատճառելով լուրջ կորուստներ:
Բացի այդ, թեժ մարտերը զինյալների և բանակի միջև շարունակվում են Քեսաբի արևմտյան մուտքի մոտ՝ Նաբիին շրջանում: Աղբյուրի տեղեկացմամբ, Հալեպում մարտի 25-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 9 մարդ զոհվել են, ավելի քան 35-ը՝ վիրավորվել: Սիրիական ՍԱՆԱ գորածակալության տեղեկացմամբ, Հալեպի Շեյխ Սաադ թաղամասում բանակը կանխել է զինված խմբավորումների մուտքը քաղաքի անվտանգ թաղամասեր: Դամասկոսում հրասնադներ ընկնելու հետևանքով 2 երեխա են զոհվել և վիրավրովել են ևս 11-ը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը, Սիրիայի Կարմիր մահիկի կազ մակերպության հետ, բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում