Եգիպտոսը կարող Է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել Մաքսային միության հետ
Նմանատիպ
Եգիպտոսը կարող Է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել Մաքսային միության երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտարարել Է առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ռուս-եգիպտական հանձնաժողովի մարտի 26-ին Մոսկվայում կայացած համատեղ նիստի ընթացքում:
«Մենք փոխադարձ ներդրումների ընդլայնման հնարավորություններ ունենք, լինի դա Մաքսային միության երկրների հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստեղծման ուղղությամբ աշխատանքի վերսկսումը եւ Եգիպտոսի տարածքում ռուսական բիզնեսի ներդրումների համար հատուկ արդյունաբերական գոտիների ստեղծումը»,-ասել Է Ֆյոդորովը:
Իր կողմից Եգիպտոսը շահագրգռված Է ռուս-եգիպտական համատեղ ձեռնարկությունների կառուցման համար արդյունաբերական գոտիների ստեղծմամբ, նշել Է Եգիպտոսի առեւտրի, արդյունաբերության եւ ներդրումների նախարար Մունիր Ֆահրի Աբդենուրը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ այդ համաձայնագրերի ստորագրման շնորհիվ Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ առետրաշրջանառությունը մի քանի տարվա ընթացքում կավելանա երկու անգամ: Ներկայում փոխադարձ առեւտրի ծավալը կազմում Է տարեկան շուրջ 3 մլրդ դոլար: Համատեղ նախագծերը կարող են վերաբերել նաեւ հացահատիկի պահեստների կառուցմանը, ավտոմոբիլների արտադրությանը, նավթաքիմիային, ինչպես նաեւ Կահիրեի մետրոյի հինգերորդ եւ վեցերորդ գծերի կառուցմանը, նշել Է Ֆյոդորովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եգիպտոսը ռուսական հացահատիկի հիմնական գնորդներից մեկն Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում