ԵՄ-ն Ռուսաստանից բացի գազ կգնի Ադրբեջանից. Բարոզո
27/03/2014 10:28
Նմանատիպ
«Մեր էներգետիկ անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազացնելու նպատակով մենք գազ կգնենք ոչ միայն Ռուսաստանից, այլ Ադրբեջանից ևս»,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը՝ հղում կատարելով EUnews-ին:
Մարտի 26-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո պետությունների ղեկավարները հանդես են եկել լրագրողների առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում