Թուրքական ուղղաթիռներն ու տանկերը մտել են Սիրիա. հունական մամուլ
Նմանատիպ
Թուրքական բանակի տանկերով եւ ուղղաթիռներով զինված ստորաբաժանումները մտել են Սիրիա եւ աջակցություն են ցուցաբերում սիրիացի ընդդիմադիրների «Ազատ Սիրիայի բանակ» կազմավորման զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հաղորդագրություն է տարածել Հունաստանի ռազմական շրջանակներին մոտ կանգնած defencenet.gr ինտերնետային կայքը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական տանկերն ու ուղղաթիռները Սիրիայի տարածքում օժանդակություն են ցուցաբերում «Ազատ Սիրիայի բանակ»-ին’ Ալ Քաիդայի սիրիական թեւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված խմբավորումների հետ Ալ Սահարայի եւ Քեսաբի տարածաշրջաններում ընթացող մարտերում: Նշվում է, որ Քեսաբի մոտակայքում հիշյալ խմբավորունների միջեւ թեժ մարտերը շարունակվում են, եւ թուրքական զինուժի աջակցությամբ արդեն ծանր հարված է հասցվել Սուլեյման շահի դամբարանից 4 կմ հեռավորության վրա գտնվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ստրաբաժանումներին:
Սիրիական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Քեսաբի եւ Լաթաքիայի մոտ մարտերում 500-ից ավելի իսլամիստներ են ոչնչացվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանելու Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանը, որը հսկվում է թուրք զինվորների ջոկատի կողմից:
Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1921թ. ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն’ Սուլեյման շահի դամբարանի գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973-ին տեղափոխվել է հյուսիս</ i>’ թուրքական սահմանին մոտ, որը պահպանվում է թուրքական զինվորների կողմից:
Ներկայում այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, անցել է Ալ Քաիդային կից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում