ԱՄՆ-ն զինված պատասխան չի տա Ռուսաստանին. Օբամա
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններով չի պատասխանի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին, բայց հերթական անգամ աջակցություն է հայտնել իրենց ապագան ինքնուրույն վճռելու ուկրաինացիների ձգտմանը:
Բրյուսելում մարտի 26-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Եվրամիության ղեկավարության հանդիպումը: Ելույթ ունենալով գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ Օբաման հիշեցրել է, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ: Այդուհանդերձ, ինչպես նշել է ԱՄՆ-ի նախագահը, ՆԱՏՕ-ն ակտիվացրել է իր գործունեությունը Մերձբալթիկայում եւ Լեհաստանում:
«Կգա ժամանակը, եւ Ռուսաստանը կհասկանա, որ չի կարողանա անվտանգության ու բարգավաճման հասնել կոշտ ուժի օգնությամբ»,- ընդգծել է Օբաման եւ հավելել, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այն դեպքում, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակվեն:
Համատեղ մամուլի ասուլիսում ելույթ են ունեցել նախագահ Օբաման, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը: Նրանք նշել են, որ Բրյուսելում կայացած հանդիպման գլխավոր թեման դարձել Է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ «առանձնահատուկ հարաբերությունները»
Հետևեք մեզ նաև Telegram-ում