Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 27 մլրդ դոլար կտրամադրի
27/03/2014 13:58
Նմանատիպ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինայի իշխանությունների հետ պայմանավորվածություն Է ձեռք բերել 14-18 մլրդ դոլարի չափով երկամյա վարկ ձեւակերպելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիմնադրամի մամուլի տեղեկագրում:
Ընդհանուր առմամբ միջազգային հանրակցությունն Ուկրաինային 27 մլրդ դոլար գումար կտրամադրի հաջորդ երկու տարվա ընթացքում, ասված Է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված պայմանավորվածություններին պետք Է հավանություն տան ԱՄՀ-ի ղեկավար մարմինները: ԱՄՀ-ի գործադիր կոմիտեն այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունի ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում