Քեսաբի մարտերում սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկը
Նմանատիպ
Քեսաբում տեղի ունեցող մարտերում մարտի 26-ին սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, այս մասին հայտարարել է զինված խմբավորումը: Սպանվածը Աբդ ալ Ռազզակ Աբդ ալ Բակին է:
Աղբյուրի տեղեկացմամբ, զինյալներին օժանդակող թուրքական ուժերը մարտի 27-ին ռմբակոծում են Քեսաբի շրջանի սիրիական բանակի դիրքերը: Սիրիական բանակն ամրապնդում է իր դիրքերը թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քեսաբի Նաբիին շրջանում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, բանակը շարունակում է պայքարել Լաթաքիայի գյուղերում զինված խմբավորումների դեմ՝ մեծ կորուստներ պատճառելով նրանց: «Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Լաթաքիայի գյուղերում ընթացող բախումների ժամանակ վերջին 5 օրվա ընթացքում սիրիական բանակի 250 զինվորներ են զոհվել: Ակտիվիստների խոսքով, ռազմական գործողությունների ընթացքում Քեսաբ գյուղաքաղաքում զոհվել է բանակի ղեկավարներից Ամադ Իսմայիլը’ իր 12 զինակիցներով: Բացի այդ, բանակի 5 զինվորներ էլ սպանվել են այն ժամանակ, երբ փորձել են մուտք գործել Լաթաքիայի Բեյթ Աուան գյուղ: Զինված խմբավորումնեըը հսկողություն են հաստատել «45-րդ ռազմակետի» վրա, որն ամենաբարձր ռազմակետն է համարվում: Սիրիական բանակն այնտեղից ռմբակոծում էր Լաթաքիայի գյուղերը: Զինյալները հսկողություն են հաստատել նաև Նաբիին և Սամարա գյուղերի ռազմակավարական նշանակություն ունեցող տարածքների վրա: Աղբյուրի տեղեկացմամբ, սիրիական բանակի հազարավոր անդամներ այժմ պայքարում են զինյալների հսկողության տակ գտնվող տարածքները հետ վերադարձնելու համար:
Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու տա րածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիր
Հետևեք մեզ նաև Telegram-ում