Ղրիմը հրապարակել է պերսոնա նոն գրատա հայտարարված ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը
Նմանատիպ
Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդը հրապարակել Է պերսոնա նոն գրատա հայտարարված ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցուցակում ընդգրկված Է 320 մարդ: Նրանց թվում են Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետ Վիտալի Յարյոման, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբիյը, Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը, «Ազատություն» կուսակցությունից պատգամավոր, այժմ Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին:
Անցանկալի անձանց ցուցակում ներառվել են նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախկին երկու նախարարները՝ Ալեքսանդր Կուզմուկն ու Անատոլի Գրիցենկոն եւ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը:
Պերսոնա նոն գրատա են հայտարարվել Գերագույն ռադայի նախկին խոսնակ Վլադիմիր Լիտվինը, Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, պատգամավոր եւ օլիգարխ Պյոտր Պորոշենկոն:
Ղրիմի համար անցանկալի հայտարարված անձանց ցուցակում են նաեւ Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավոր Աննա Գերմանը, ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, Տարածաշրջանների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սերգեյ Տիգիպկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում