Բրյուսելում Եվրախորհրդարանի նոր շենք Է կառուցվում
Նմանատիպ
Բելգիայի մայրաքաղաքում Եվրախորհրդարանի նոր շենքը կկառուցվի 2016 թվականին: Այդ համալիրի առանձնահատկությունը, որն, ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ արժե ավելի քան 125 միլիոն եվրո, կդառնա շենքերի երկրաջերմային ջեռուցման համակարգը: Այս մասին գրել Է «La Derniere Heureե թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջեռուցման երկրաջերմային համակարգը (հիմնված Է Երկրի ջերմության օգտագործման վրա) թույլ կտա ձմռանն ապահովել շենքի ջեռուցումը, իսկ ամռանը՝ օդորակումը»,- նշել Է հրատարակությունը:
«Հավակնոտ նախագծի շրջանակներում կօգտագործվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նման մասշտաբով երբեք չեն կիրառվել»,- նշել Է «La Derniere Heureե-ը:
Ըստ թերթի տվյալների՝ հաղորդակցուղիներ գցելու համար շինարարներն ստիպված կլինեն մինչեւ 200 մետր գնալ գետնի խորքը, ըստ որում «նախագծի իրագործումը բարդանում Է շինարարության շրջանում ճահճագրունտի պատճառով»:
Նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ կտեղավորվեն Եվրախորհրդարանի բազմաթիվ գրասենյակները, արդեն սկսվել են: Պատկառելի շինարարությունը ծավալվել Է մի քանի շաբաթ առաջ Տրեւ եւ Բելիարդ փողոցների հատման վայրում: Այս փողոցների անվանումների միացումից Էլ ստացվել Է նախագծի անվանումը՝ «Տրեբել»:
Աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված Է. շինարարները քանդել են 80-ական թվականների կեսերին կառուցված բանկի շենքը: Իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում եվրապաշտոնյաները կսկսեն զբաղեցնել շուրջ 30 հազար քառակուսի մետր մակերեսով նոր շենքը, ինչը 60 տոկոսով ավելի Է, քան նրանց նախկին կենտրոնակայանը:
«Տրեբելը» բաղկացած կլինի երկու մասնաշենքից, որոնք միացած կլինեն ատրիումով: Ենթադրվում Է, որ տասներկուհարկանի համալիրի բարձրությունը կհասնի 45 մետրի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում