Յուլյա Տիմոշենկոն վերահաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի նախագահի պաշտոնում
27/03/2014 19:36
Նմանատիպ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վերահաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին Տիմոշենկոն ինքն Է հայտնել մարտի 27-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:«Այո, ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում»,-ասել Է Տիմոշենկոն:
«Ես խնդրելու եմ «Բատկիվշչինա» կուսակցության համագումարին, որը տեղի կունենա մարտի 29-ին, իմ թեկնածությունն առաջադրել պետության բարձրագույն պաշտոնի համար: Ես պարզապես պարտավոր եմ Է դա անել»,-ասել Է Յուլյա Տիմոշենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում