Ուկրաինան բյուջեում ապրիլի 1-ից ռուսական գազի գինն ամրագրել է 480 դոլար
27/03/2014 17:44
Նմանատիպ
Ուկրաինայի կառավարությունը բյուջեում ուսական գազի գինն ամրագրում է հազար խորանարդ մետրի դիմաց 480 դոլար, հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը՝ մարտի 27-ին ելույթ ունենալով խորհրդարանում:
«Մենք հաշվարկել ենք այն բանի տեսակետից, որ ապրիլի 1-ից ՌԴ-ի գազի գինը կլինի հազար խորանարդ մետրի դիմաց 480 դոլար»,- ասել Է Յացենյուկը:
Այդ գինը կլինի այն երկու զեղչերի վերացման արդյունքը, որոնք Ուկրաինային Էին տրամադրվել 2010 եւ 2013 թվականներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 25-ին հայտարարել Է, որ Ուկրաինայի համար ռուսաստանյան գազի զեղչերի համար հիմքեր այժմ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում