Ուկրաինայի ծայրահեղական ընդդիմադիրները պահանջում են Արսեն Ավագովի հրաժարականը
Նմանատիպ
«Աջ հատվածը» մարտի 28-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ կշարունակի ակցիան՝ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի պաշտոնաթողության պահանջով:«Սա ակցիա Է մի մարդու դեմ, որն այսօր չի կարող իրականացնել իր պաշտոնեկան լիազորությունները, քանի որ չի վերահսկում իր ստորադրյալներին»,- հայտնել Է «Աջ հատվածի» ղեկավարներից մեկը՝ Անդրեյ Բոնդարենկոն, ուկրաինական «Շուստեր Live» թոք-շոուի ուղիղ եթերում կայացած հեռախոսային միացման ժամանակ :
Մինչդեռ Ավագովը հայտարարում Է, որ ՆԳ նախարարությունն առաջիկա գրկու օրը կհրապարակի այն աուդիոֆայլերը, որոնք առնչություն ունեն Արեւմտյան Ուկրաինայում «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի Է նաեւ որպես Սաշա Բելի, ձերբակալման փորձի եւ զոհվելու հետ:
«ՆԳ նախարարությունը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, տեսագրված եւ ձայնագրված փաստերը: Առաջիկա մեկ-երկու օրը ՆԳՆ-ն կհանի գործով աուդիոֆայլերի բոլոր սահմանափակող գրիֆները եւ կհրապարակի դրանք: Դա հասարակայնությանն ավելի շատ տեղեկատվություն կտա գործի ֆիգուրանտների գործունեության վերաբերյալ: Յուրաքանչյուրը կկարողանա ինքը որոշել, թե ով Է հերոս, իսկ ով՝ գռեհիկ ավազակ»,- մարտի լույս 28-ի գիշերը գրել Է Արսեն Ավագովը Facebook-ի իր Էջում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում