Թուրքական իշխանություններն արգելափակել են YouTube-ը

Թուրքական իշխանություններն ընտրութուններից երեք օր առաջ արգելափակել են YouTube-ը: Ինչպես հաղորդում  Associated Press լրատվական գործակալությունը, արգելքը տեղի է ունեցել, երբ YouTube էր արտահոսել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, հետախուզության վարչության ղեկավարի եւ Ռազմական եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումը ներկայացնող ենթադրյալ տեսաձայնագրություն, որում իբր ա յդ չորսը քննարկելիս են եղել ռազմական միջամտությունը Սիրիայում: Նշվում է, որ թեեւ ազգային հեռահաղորդակցման լիազոր մարմինները հրահանգել էին արգելափակումը, կայքը դեռեւս լայնորեն հասանելի էր հանրության շրջանում:

YouTube-ի արգելափակումը հավանական է զայրույթի նոր ալիք հրահրի Թուրքիայում, որտեղ սոցիալական լրատվամիջոցները լայնորեն օգտագործվում են: «Թուրքիայում սոցիալական լրատվամիջոցների գրաքննությանը պետք է վերջ դրվի: Թուրքիան միտումնավոր անտեսում է խոսքի եւ մամուլի ազատության հիմնարար իրավունքները», – ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին պահպանել ինչպես «օնլայն», այնպես էլ «օֆլայն» ազատ տեղեկատվության հոսքն ու լրատվամիջոցների ազատությունը եւ անմիջապես վերականգնել մուտքը YouTube:

Թուրքիայի հիմնական դաշնակիցները, այդ թվում’ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի վաղ քննադատել էին Twitter-ի արգելափակումը՝ որպես խոսքի ազատության սահմանափակում: Իսկ մարտի 21-ի գիշերը՝ երկրի վարչապետ Էրդողանի հայտարարությունից մի քանի ժամ հետո, Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորող մարմինը արգելափակել էր մուտքը Twitter:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում