ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը առաջին անգամ կայցելի Չինաստան
28/03/2014 11:52
Նմանատիպ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում իր ասիական շրջագայության շրջանակներում առաջին անգամ կայցելի Չինաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ փոխծովակալ Ջոն Քիրբիին, հաջորդ շաբաթ պլանավորված ուղեւորության ընթացքում Հեյգելը նաեւ կայցելի Ճապոնիա եւ Մոնղոլիա:
Պեկինում Պենտագոնի ղեկավարը ծրագրում է քննարկել երկկողմ ռազմական շփումների վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջամային անվտանգության խնդիրները: Տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հեյգելը կջանա «ընդգծել ՉԺՀ-ի հետ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման կարեւորությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում