Մոսկվան հակաարդյունավետ Է համարում Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը
Նմանատիպ
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում հակաարդյունավետ են համարում Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը եւ նշում են, որ քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների ներկայացուցիչների ձեռնպահ մնացածների եւ ներկա չգտնվողների մեծ թիվը վկայում Է Ուկրաինայի իրադարձությունների միակողմանի գնահատման չընդունումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Գլխավոր ասամբլեայի բանաձեւի հակաարդյունավետ նախաձեռնությունը սոսկ կբարդացնի Ուկրանիայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելը»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գլխավոր ասամբլեան նախօրյակին ձայների մեծամասնությամբ ընդունել Է բանաձեւ, որում վերջերս Ղրիմում կայացած հանրաքվեն ճանաչվել Է օրինական ուժ չունեցող: Բանաձեւի օգտին քվեարկել Է 100 երկիր, դեմ Է հանդես եկել 11 պետություն, եւս 58-ը ձեռնպահ են մնացել: Գլխավոր ասամբլեայի բանաձեւերն, ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ունեն հանձնարարական, այլ ոչ թե կատարման համար պարտադրող բնույթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում